Օրացույց

« November 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Ով է առցանց

Այժմ կայքը դիտում են 126 հյուր և անդամներ չկան։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հանդիսանում է հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը, որը նաև հսկողություն է իրականացնում հիմնադրամի գործունեության նկատմամբ։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 3(երեք) անդամից՝ խորհրդի նախագահից և խորհրդի 2 անդամներից։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իրավասու է ավելացնել հոգաբարձուների խորհուրդի անդամների թիվը, այն հասցնելով մինչև 11 անդամի՜ խորհրդի նախագահ և խորհրդի 10 անդամների թվաքանակով Հիմնադրամի կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց և այդ փոփոխությունը իրավասու պետական մարմնի կողմից գրանցում կատարելուց հետո։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գլխավորում է հոգաբարձուների խորհրդի նախագահը, ով ընտրվում է հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից՝ խորհրդի անդամների կազմից՝ իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, խորհրդի անդամի իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՛ հասարակական հիմունքներով: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող Է սահմանվել փոխհատուցում նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ։ Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է  հոգաբարձուների խորհուրդը։

Հոգաբարձուների խորհրդի անդամները՝

Հագոպ Աժամյան - Ռոմանի Հայոց բարեկամական միություն  -  Հոգաբարձումների խորհրդի նախագահ

Ժակ Պելլե  -  Ռոմանի Հայոց բարեկամական միություն

Բերնար Կակիսի  -  Ռոմանի Հայոց բարեկամական միություն