Օրացույց

« May 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Ով է առցանց

Այժմ կայքը դիտում են 300 հյուր և անդամներ չկան։

 2015 թվականին Ռոման քաղաքի /ֆրանսիա/  ՛՛Հայոց Բարեկամական Միությունը՛՛ նախաձեռնեց արևային էներգիայի ոլորտում մի ծրագիր, որի նպատակն էր օգնել ընտանիքներին, օգտագործելով արևի էներգիան, կատարել տնտեսումներ գազի և էլեկտրաէներգիայի սպառումից :

Որպեսզի ծրագիրն ավելի ընդլայնվի և զարգանա, ՛՛Հայոց Բարեկամական Միության՛՛ կողմից հիմնադրվեց  ՛՛Արեգ՛՛ բարեգործական հիմնադրամը, որը պաշտոնապես գրանցվել է 2017 թվականին և իր գործունեությունն է ծավալում վերականգնվող Էներգիաների ոլորտում :

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր Տարածաշրջանի Դրոմի դեպարտամենտի Ռոման սյուր Իզեր քաղաքում է գտնվում  Ռոմանի և Բուրգ դը Պեաժի  ՛՛Հայոց Բարեկամական Միությունը՛՛: Այս համայնքը շատ ակտիվ է և  հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով, ինչպես Ֆրասիայում , այնպես էլ Հայաստանում: 2015թ.-ին այն նախաձեռնեց արևային էներգիայի ոլորտում մի ծրագիր, որի նպատակն է օգնել ընտանիքներին, օգտագործելով արևի էներգիան, կատարել տնտեսումներ գազի և էլեկտրաէներգիայի սպառումից, և վերադարձնել ամբողջ գումարը 2-3 տարում՝ առանց տոկոսադրույքի : 

Ծրագրի առավել լայնածավալ տարածման նպատակով մենք կանգ չենք առել միայն արևային վահանակների տեղադրումներ կատարելով ընտանիքներում, այլ արևային ոլորտում վերապատրաստումներին աջակցելու և նպաստելու նպատակով, համագործակցում ենք Սևանի պետական արհեստագործական ուսումնարանի, Սևանի պետական քոլեջի և Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի հետ, որտեղ հիմնվել են լաբորատորիաներ և իրականացվում են վերապատրաստումներ ազգային կրթության մակարդակով: Այս հաստատությունների շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատանք գտնել հայկական ընկերություններում:

Հիմնադրամի գործունեությունը ընդգրկում է մի քանի ոլորտ և լուծում որոշակի խնդիրներ :

Զարգացնելով մաքուր էներգիայի օգտագործումը՝ նպաստում ենք բնության պահպանությանը՝ ավելի քիչ ածխաթթու գազ արտանետելով շրջակա միջավայր :

Ընտանիքները կատարում են ֆինանսական տնտեսում, որը կարող են ուղղել այլ կարիքների համար :

Աշխատատեղի խնդրի լուծում, քանի որ մեր ծրագրի շրջանակներում կատարվող արևային համակարգերի տեղադրումներին մասնակցում են ուսումնարանների ուսանողները, ձեռք բերելով պրակտիկ գիտելիքներ, և մասնագիտանալով հենց աշխատանքի ընթացքում, հետագայում աշխատանքի են անցնում հայկական ձեռնարկություններում :   

 Ընտանիքներին աջակցությունը իրականացվում է հետ վերադարձման սկզբունքով, առանց որևէ տոկոսների, ինչը թույլ է տալիս հիմնադրամին օգնել այլ ընտանիքների, տեղադրել արևային համակարգեր : Հանրային կառույցների տեղադրումները կատարվում են անվճար, որպես նվիրատվություն :

 Արևային համակարգերի տեղադրումների իրականացման համար աշխատում և համագործակցում ենք Հայաստանում գործող ձեռնարկությունների հետ :

 Ծրագրերի իրականացման մեջ իրենց մեծ դերն ու ներդրումն ունի Հայ-Ֆրանսիական համագործակցությունը, մասնավորապես Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանը, Ռոման և Գրենոբլ  քաղաքները, Ֆրանսիայի հայկական ասոցիացիաները, Ֆրանսիայի Հայկական Հիմնադրամը :