Օրացույց

« October 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Ով է առցանց

Այժմ կայքը դիտում են 58 հյուր և անդամներ չկան։

Տեխնոլոգիա

Արևային ջրատաքացուցիչները օգտագործում են արևից ստացվող էներգիան՝ ստեղծելով ջերմություն, որն իր հերթին կարող է օգտագործվել տաք ջուր ստանալու համար․ այն օգտագործվում է տարածքների ջեռուցման և հովացման համար, արդյունաբերական պրոցեսներում և այլն։ Ջրատաքացման սարքավորումները էապես զարգացել են վերջին 2 տասնամյակների ընթացքում, քանի որ կլանիչ նյութեր ստանալու տեխնոլոգիաները առաջադիմել են և դարձել բնակչության, ինչպես նաև առևտրային և արդյունաբերական սպառողների CO2 արտանետումների կրճատման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը՝ նվազեցնելով նրանց կախվածությունը էներգակիրներից։ Արևային ջրատաքացման համակարգերը, փոխարինելով ավանդական էներգիայի աղբյուրներին տաք ջրի ստացման նպատակով, ապահովում են հսկայական ֆինանսական խնայողություններ։
Մենք առաջարկում ենք 2 հիմնական տեսակի ջրատաքացման համակարգեր՝ ճնշումային և ոչ ճնշումային։ Առաջինները ավելի արդյունավետ են առևտրային սպառողների համար, քան բնակիչների։ Դրանք կարող են օգտագործվել այնպիսի օբյեկտներում, ինչպիսիք են հյուրանոցներ, ռեստորաններ, մարզասրահներ, գործարաններ, հիվանդանոցներ և այլն։ Ոչ ճնշումային համակարգերը ավելի պարզ են և մատչելի, որոնք հարմար են մասնավոր օգտագործման համար՝ ամառանոցներ, բնակելի և գրասենյակային տարածքներ և այլն։


Ճնշումային համակարգերը հիմնականում օգտագործվում են որպես գոյություն ունեցող ջրատաքացման համակարգերին համակցված համակարգեր, որոնք, ի տարբերություն ոչ ճնշումային համակարգերի, պահանջում են լրացուցիչ մասեր և սարքավորումներ։ “Ճնշումային” բառը խոսում է նրա մասին, որ համակարգի մեջ կա ճնշում։ Դրանք հիմնականում ավելի թանկ են, քան թերմոսիֆոն արևային ջրատաքացման համակարգերը։

 

Ոչ ճնշումային (թերմոսիֆոն) համակարգերը օգտագործում են արևի էներգիան, որպեսզի տաքացնեն վակուումային խողովակներով կոլեկտորի միջով շրջանառվող հեղուկը (հիմնականում ջուր): Արևային կոլեկտորը կլանում է արևի ճառագայթները, փոխակերպում է դրանք ջերմության և այն փոխանցում ջրին։ Ջուրը տաքանալով կոնվեկցիայի մեթոդով բնականոն կերպով բարձրանում է դեպի կուտակիչ բաք, հետևաբար որևէ պոմպ տեղադրելու անհրաժեշտություն չկա։ Այսպիսով համակարգը հուսալի և մատչելի լուծում է տաք ջուր ստանալու համար։