Տպել

Ծրագրի գործընկերն ու ֆինանսական աջակիցը Ֆրանսիայի Ռոն-Ալպեր տարածաշրջանային խորհուրդն է, որին մեկ այլ հովանավորչական ծրագրով միացել է նաև Ռոման քաղաքի Հայկական Բարեկամական միությունը։ Այն ենթադրում է օգնել հայ ընտանիքներին ջերմային և ֆոտովոլտայիկ համակարգեր տեղադրել իրենց բնակարաններում, որը թույլ կտա մարդկանց ունենալ անվճար տաք ջուր և էլեկտրաէներգիա` պարզ համակարգ ցածր շահագործման ծախսերով։