Օրացույց

« October 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Ով է առցանց

Այժմ կայքը դիտում են 53 հյուր և անդամներ չկան։

Սևանի տարածաշրջանի տնտեսություններում տեղադրվում են արևային ջրատաքացուցիչներ

    2018թ.-ին Վարդենիսում կայացած Էքսպո-ցուցահանդեսը տալիս է իր պտուղները: Լիոնս Կլուբի հովանավորությամբ Սևանում և հարակից տարածքներում իրականացված տեղադրումներ: Սևանի ուսումնարանի սովորողների մասնակցությամբ + ՍոլարԷսս ընկերություն

 

Արևային ջրատաքացուցիչների տեղադրման գործում մեծ նշանակություն ունեն  “Ֆրանս-հայկական’ հիմնադրամը, ինչպես  նաև “Լիոնս ինտերնեյշնլ” միջազգային ընկերության հայաստանյան մասնաճյուղը, որոնք ֆինանսավորում են  արևային ջրատաքացուցիչների տեղադրման համար, իսկ շահառուն 3 տարվա ընթացքում այդ գումարը առանց որևէ տոկոսադրույքի վերադարձնում է ընկերությանը:

 

Ռոմանի հայոց բարեկամական միությունը հանդիսանում է վերականգնվող էներգիայի այս ծրագրի կրողը և աջակցում է Արեգ հիմնադրամին: Սևանում և Վարդենիսում տեղադրվել են արդեն 34 արևային ջրատաքացուցիչներ: Ծրագրից օգտվել ցանկացողները կարող են դիմել Արեգ հիմնադրամ կամ Սևանի բազմագործառութային պետական քոլեջ

     

     

Տեղադրումներ 2018
Տեղադրումներ 2018
Մանկապարտեզներ N1 և N2 -Վարդենիս
Մանկապարտեզներ N1 և N2 -Վարդենիս
Տեղադրումներ 2017
Տեղադրումներ 2017
Վարդենիս
Վարդենիս
Բողբոջ մանկապարտեզ
Բողբոջ մանկապարտեզ
Գալիք մանկապարտեզ
Գալիք մանկապարտեզ
Սևանի Հեքիաթ մանկապարտեզ
Սևանի Հեքիաթ մանկապարտեզ
Սևանի մարզադպրոց
Սևանի մարզադպրոց
Սևանի պետական քոլեջ
Սևանի պետական քոլեջ
Սևանի արհեստագ․ ուսումնարան
Սևանի արհեստագ․ ուսումնարան
Սևան (Սարգսյանների բնակարան)
Սևան (Սարգսյանների բնակարան)

Սևանի տարածաշրջանի տնտեսություններում տեղադրվում են արևային ջրատաքացուցիչներ

    2018թ.-ին Վարդենիսում կայացած Էքսպո-ցուցահանդեսը տալիս է իր պտուղները: Լիոնս Կլուբի հովանավորությամբ Սևանում և հարակից տարածքներում իրականացված տեղադրումներ: Սևանի ուսումնարանի սովորողների մասնակցությամբ + ՍոլարԷսս ընկերություն

 

Արևային ջրատաքացուցիչների տեղադրման գործում մեծ նշանակություն ունեն  “Ֆրանս-հայկական’ հիմնադրամը, ինչպես  նաև “Լիոնս ինտերնեյշնլ” միջազգային ընկերության հայաստանյան մասնաճյուղը, որոնք ֆինանսավորում են  արևային ջրատաքացուցիչների տեղադրման համար, իսկ շահառուն 3 տարվա ընթացքում այդ գումարը առանց որևէ տոկոսադրույքի վերադարձնում է ընկերությանը:

 

Ռոմանի հայոց բարեկամական միությունը հանդիսանում է վերականգնվող էներգիայի այս ծրագրի կրողը և աջակցում է Արեգ հիմնադրամին: Սևանում և Վարդենիսում տեղադրվել են արդեն 34 արևային ջրատաքացուցիչներ: Ծրագրից օգտվել ցանկացողները կարող են դիմել Արեգ հիմնադրամ կամ Սևանի բազմագործառութային պետական քոլեջ

     

     

Ֆրանսիայի Ռոման քաղաքի (որը հանդիսանում է Վարդենիսի քույր քաղաքը) քաղաքապետարանի ֆինանսավորմամբ արևային ջրատաքացուցիչներ տեղադրվեցին Վարդենիսի N1 և N2 մանկապարտեզներում:                                                                                                   

  

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջին մեկ տարվա մեր գործունեության ընթացքում` 2017 թվականին, իրականացվել է 43 արևային ջրատաքացուցիչների տեղադրում Սևան, Վարդենիս և Շուշի Քաղաքներում,  որից 5-ը նվիրատվություններ են եղել Վարդենիս և Սևան համայնքների մանկապարտեզներին : Այսօր արդեն ավելի քան 70 ընտանիք, մարզադպրոցներ, ուսումնական հաստատություններ, մանկապարտեզներ օգտվում են արևի բարիքներից :

 Համագործակցելով Ֆրանսիայի Հայկական Հիմնադրամի և ՀիմնաՏավուշ Հիմնադրամի հետ՝ 2017թ.-ի աշնանը Խաշթառակ համայնքում իրականացվել է արևային տեղադրումների հերթական ծրագիրը, ինչի արդյունքում 50 ընտանիքում և 4 հանրային կառույցում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ :

Արեգ հիմնադրամի միջոցով 2017թ. Հունիս, Օգոստոս, Սեպտեմբեր և Հոկտեմբեր ամիսներին Շուշի, Սևան , Վարդենիս քաղաքների 36 ընտանիքներ և 4 մանկապարտեզներ արևային ջրատաքացուցիչների տեղադրումներ կատարեցին:

{igallery id=8267|cid=2|pid=1|type=category|children=0|addlinks=0|tags=|limit=0}

Հունիս ամսվա 11 տեղադրումները՝

Սևան

Աշոտ Սմբատյան, Համլետ Նաջարյան, Ջավադ Ավետիսյան, Կարեն Մուրադյան

Վարդենիս

Կամո Պետրոսյան, Արմեն Երանոսյան, Մերուժան Հակոբյան, Գագիկ Խլոյան, Աշոտ Ոսկանյան

Շուշի

Իլոնա Հովհաննիսյան

Օգոստոս 11 տեղադրում

Վարդենիս

Կարեն Վարդանյան, Նորավանդ Բադեյան, Բալասան Մկրտչյան,Արմեն Խաչատրյան, Լևոն Մադոյան, թիվ 1 մանկապարտեզ, թիվ 2 մանկապարտեզ

Սևան

Գալիք մանկապարտեզ, Բողբոջ մանկապարտեզ, Սարգիս Ավետիսյան

Սեպտեմբեր 10 տեղադրում

Վարդենիս

Արտեմ Սաղաթելյան, Վրեժ Հոխանյան, Վահան Խաչատրյան, Գառնիկ Հակոբյան, Կարեն Էլոյան, Աշոտ Աղաջանյան, Ռուբեն Մուրադյան, Արամ Շաբոյան, Վարդան Սարգսյան, Գառնիկ Գևորգյան

 

Հոկտեմբեր 10 տեղադրում

Վարդենիս

 

Մարտիկ Հակոբյան, Վանյա Զարոյան, Վալոդյա Ծիրանյան, Ավետիք Խլոյան, Գարսևան Քալաշյան, Արտակ Ենգոյան, Արգամ Կարոյան, Թաթուլ Բուդոյան, Կարեն Դումոյան, Նվեր Սարգսյան

 

 

 

Վարդենիսն օգտվում է «Արևի բարիքներից»

  Վարդենիսում կապույտ վառելիքից հրաժարվում, դիմում են կանաչ էներգիային՝ 24 ժամ տաք ջուր ունեն արեւային ջրատաքացուցչի շնորհիվ: Սարքերը շահավետ պայմաններով տրամադրվում են «Արեւի բարիքներ» ծրագրով:

 

 

   2017 թ-ի օգոստոս Սևանի "Բողբոջ" մանկապարտեզում տեղադրվեց արևային ջրատաքացուցիչ, որի շնորհիվ մանկապարտեզի փոքրերի խումբը ապահովվեց մշտական տաք ջրով:

Ֆինանսավորումը կատարվել է Գրենոբլի "Գոսպել Սինգերս" Երկչախմբի կողմից և իրականացվել է "ԱՐԵԳ" հիմնադրամի միջոցով:

 

 

 

2017 թ-ի հունիսին Սևանի "Գալիք" մանկապարտեզում տեղադրվեց արևային ջրատաքացուցիչ, որի շնորհիվ մանկապարտեզի խոհանոցը ապահովվեց մշտական տաք ջրով:

Ֆինանսավորումը կատարվել է Գրենոբլի "Գոսպել Սինգերս" Երկչախմբի կողմից և իրականացվել է "Արեգ" հիմնադրամի միջոցով:

 

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի և Գրենոբլի փոխքաղաքապետ Բերնար Մաքրեի միջև դեկտեմբերին կնքված Սևան-Գրենոբլ 2017-2019թթ համագործակցության նոր ուղենիշ հանդիսացող ապակենտրոնացված համագործակցության համաձայնագրի գործնական քայլերն արդեն տեսանելի են:

Բացի առողջապահությունից, տուրիզմից ու ֆրանսերեն լեզվի ուսուցումից, երկու քույր քաղաքները համագործակցելու են նաև Վերականգնվող էներգիաների, կրթության և մշակույթի ոլորտներում:

Արևային ջրատաքացման համակարգերը տեղադրվել են մանկապարտեզի խոհանոցի և մսուրային խմբի տանիքային հատվածներում։

Աշխատանքներն իրականացրել են Արփիսոլար ընկերության մասնագետները։ Ընկերության փոխտնօրենի հավաստմամբ իրենց ընկերության ջրատաքացման համակարգերը ողջ տարին Սևանի Հեքիաթ մանկապարտեզը կապահովեն տաք ջրով։

 

 

 

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի և Գրենոբլի փոխքաղաքապետ Բերնար Մաքրեի միջև դեկտեմբերին կնքված Սևան-Գրենոբլ 2017-2019թթ համագործակցության նոր ուղենիշ հանդիսացող ապակենտրոնացված համագործակցության համաձայնագրի գործնական քայլերն արդեն տեսանելի են:

Բացի առողջապահությունից, տուրիզմից ու ֆրանսերեն լեզվի ուսուցումից, երկու քույր քաղաքները համագործակցելու են նաև Վերականգնվող էներգիաների, կրթության և մշակույթի ոլորտներում:

Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը անցավ տաք ջրամատակարարման։ Այստեղ տեղադրվել է արևային ջրատաքացացուցիչ։

 

 

«Արևային էներգիա» նախագիծը «Վերականգնվող էներգիաներ» ծրագրի բաղադրիչներից է: Այն օգնելու է հայկական ընտանիքներին ջերմային և ֆոտովոլտայիկ համակարգերի տեղադրման գործում, ինչը թույլ կտա ունենալ անվճար տաք ջուր և էներգիա:

Սևանի պետական քոլեջը, որտեղ նոր ուսումնական տարում կգործի ռոբոտիկայի և արդյունաբերական ավտոմատացման լաբորատորիան և որտեղ կպատրաստվեն արևային էներգամատակարարներ ու էներգախնայողներ, ևս անցավ արևային ջերմամատակարարման: Համակարգն արևի էներգիայով 24 ժամ տաք ջուր կմատակարարի հաստատության սանհանգույցին ու խոհանոցին:

Ծրագրի հաջողությունը մեծապես կախված է հիմնարկ-ձեռնարկությունների ակտիվությունից: Դրանց ներկայացուցիչները գալիս-հետաքրքրվում, ոմանք էլ արևային համակարգին անցնելու հայտեր են ներկայացնում:

 

 

Արևային էներգիային երկու նոր լաբորատորիա է բացվել Սևանի արհեստագործական ուսումնարանում։

Վերականգվող էներգիայի զարգացմանն ուղղված «Վերականգնողների վերականգնում» ծրագրի շրջանակում պաշտոնապես բացվեց ուսումնարանի տեխնիկական կենտրոնը՝ ֆոտովոլտայիկ և էլեկտրատեխնիկական լաբորատորիաներով։ Այս լաբորատորիաներում մասնագետները արևային էներգիայից էլեկտրական հոսանք կստանան և կբաշխեն ըստ հասցեների։

Ծրագիրը կյանքի է կոչել Ֆրանսիա-Ռուսաստան-ԱՊՀ երկրներ ասոցիացիան՝ Հայաստանի համայնքների միության և Ռոն-Ալպեր տարածաշրջանային խորհրդի փոխգործակությամբ։

Երեք տարի առաջ մեկնարկած ծրագրով Սևանցի մասնագետները մեկնել են Ֆրանսիա՝ վերականգնվող էներգիայի այբուբենն ուսանելու։ Այնուհետև մասնագիտական դասերը շարունակելու համար Սևան են եկել ֆրանսիացի դասավանդողները։ Հիմա արևային էներգետիկի մասնագիտություն են ձեռք բերում բազմաթիվ երիտասարդներ։

Տեխնիկական կենտրոնի ստեղծումը դրական առաջընթաց կարձանագրի առաջին հերթին Սևանի տնտեսության զարգացման վրա։ Կբարձրանա ոչ միայն էներգետիկայի բնագավառում սովորողների մրցակցությունը, այլև աշխատաշուկան կհամալրվի նոր որակի մասնագետներով։

Ուսումնարանի շենքն արդեն իր տարածքով լուսավորվում է արևաին էներգիայով։

 

Սեւան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իրականացվող այս ծրագիրը ֆինանսավորվում է Ֆրանսիայի Ռոն-Ալպեր շրջանային խորհրդի կողմից եւ ընթանում է մի քանի փուլով: Ծրագրի 1-ին փուլը մեկնարկել է դեռեւս 2011թ. ուսումնարանի եւ քոլեջի 5 դասատուներ տեսական եւ գործնական մանկավարժական աջակցություն են ստացել Սեն-Մարտեն-Դ'էր քաղաքի լիցեյում, ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ վերականգնվող էներգիայի ոլորտում: Վերապատրաստում անցած դասավանդողներն ուսումնարանում արդեն տեղադրել են ֆրանսիացի հովանավորների տրամադրած սարքավորումները, զուգահեռաբար սկսվել է անհրաժեշտ հմտությունների փոխանցումը սովորողներին, նրանք մասնագիտական գիտելիքներին զուգահեռ սովորում են նաեւ ֆրանսերեն լեզուն:


Ուսումնարանի տնօրեն Խաչատրյանի փոխանցմամբ` բավականին աշխատանք է իրականացվել այս ուղղությամբ, մասնավորապես` 2013թ· ամռանը հիմնվել է միկրոէլեկտրակայան` արեւային վահանակներով եւ էլեկտրատեխնիկական լաբորատորիա: Անցած տարվա նոյեմբերին ֆրանսիացի մասնագետների այցի ընթացքում ավարտվել է կենտրոնի վերազինումը, թեստերի եւ փորձարկումների իրականացումը, անցկացվել է նաեւ դասախոսական կազմի վերապատրաստում:

Ուսուցման գործընթացը ներառում է մի քանի բաղադրիչ. այն պետք է բաց եւ մատչելի լինի այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են նոր ուսուցում անցնել, վերապատրաստողներն ու սովորողները պետք է ֆրանսերեն լեզվի տարրական գիտելիքներ ձեռք բերեն: Այս հեռանկարային ծրագիրը տնտեսական զարգացման տեսանկյունից ունի մի շարք առավելություններ, այն է` զարգացնել արհեստագործական պոտենցիալը նոր էներգիաների շուրջ, որոնք դրական ազդեցություն կունենան շրջակա միջավայրի վրա: Ուսումնարանի համար սա առաջընթացի, նոր մոտեցումների որդեգրման, ժամանակակից տեխնոլոգիաներին մոտենալու եւս մեկ քայլ է:

Ուսուցման ողջ գործընթացն ուղղորդում է Լիոնի Մարտինիեր-Մոմպլեզիղ լիցեյի տեխնոլոգիաների մասնագետը, որը վերջերս կրկին Սեւանում էր եւ անցկացրեց վերապատրաստողների վերապատրաստում ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է գործընկերների շնորհիվ, արդեն կնքվել է պայմանագիր Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ, որը թույլ է տալիս ուսուցման ողջ գործընթացը դարձնել առավել դինամիկ: Ծրագիրն իր ամբողջության մեջ երկբեւեռային տեխնիկայի կենտրոնի հիմնում է նախատեսում, այն է` արհեստագործական ուսումնարանում կիրականացվի տեխնիկական ուսուցում, պետական քոլեջում` հեռավար ուսուցում եւ ինֆորմատիզացիա:



 

Սևանցի Սարգսյաններն արդեն երեք ամիս է տաք ջուր են ստանում այս համակարգի միջոցով։

Սարգսյանների ընտանիքը զբոսաշրջային հյուրընկալությամբ է զբաղվում։ Նոր համակարգը, որը երկհարկանի առանձնատունը ապահովում է անվճար և շուրջօրյա տաք ջրով, տնտեսումներ է արձանագրել։

Զբոսաշրջային հյուրընկալությամբ զբաղվող ընտանիքը ջերմային համակարգի է անցել արևային էներգիա նախագծի շրջանակում, որը վերականգնվող էներգիաներ ծրագրի բաղադրիչներից է։ Ծրագրի գործընկերն ու ֆինանսական աջակիցը Ֆրանսիայի Ռոն-Ալպեր տարածաշրջանային խորհուրդն է, որին մեկ այլ հովանավորչական ծրագրով միացել է նաև Ռոման քաղաքի Հայկական Բարեկամական միությունը։ Այն ենթադրում է օգնել հայ ընտանիքներին ջերմային և ֆոտովոլտայիկ համակարգեր տեղադրել իրենց բնակարաններում, որը թույլ կտա մարդկանց ունենալ անվճար տաք ջուր և էլեկտրաէներգիա։

Ծրագրի ղեկավար, Լիոն քաղաքի Մարտինիեր Մոնպլեզիր լիցեյի դասախոս Հ․ Աջամյանը նշեց, որ հնարավորություն կունենան տարեկան տասը տեղադրում ֆինանսավորելու։