Օրացույց

« May 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Ով է առցանց

Այժմ կայքը դիտում են 320 հյուր և անդամներ չկան։

Տեխնոլոգիա

Ֆոտովոլտային համակարգը (ՖՎ) էլեկտրոնային սարքավորում է, որը արևի ուղիղ ճառագայթները փոխակերպում է Էլեկտրական հոսանքի։ Այն բաղկացած է արևային բջիջներից, որոնք միասին կազմում են արևային մոդուլ, և օժանդակ մասերից (BOS)` ինվերտոր, կառավարման վահանակ, մարտկոց, մալուխներ, էլեկտրական անջատիչ, հաշվիչներ և այլն։


Համակարգի բաղկացուցիչները

 

1․ Արևային մոդուլ
Օգտագործում է արևի ճառագայթը Ֆոտովոլտային պրոցեսի շնորհիվ էլեկտրական հոսանք ստանալու նպատակով

2․ Հաստատուն հոսանքի հավաքման արկղ
Բարձրացնում է հուսալիությունը և պաշտպանում ՀՀ֊ի շրջանը ՖՎ համակարգի մեջ

3․ Ինվերտոր
Արևային մոդուլներից ստացված հաստատուն հոսանքը փոխակերպում է Փոփոխական հոսանքի

4․ Փոփոխական հոսանքի հավաքման արկղ
Բարձրացնում է հուսալիությունը և պաշտպանում ՓՀ֊ի շրջանը ՖՎ համակարգի մեջ

5․ Հաշվիչ
Գրանցում է ցանցից եկող և ցանց ուղարկվող փոփոխական հոսանքը

 

 

Առավելությունները

ՁԵՐ ՏԱՆԸ ՏԵՂԱԴՐԵԼՈՎ ԱՐԵՎԱՅԻՆ ՖՎ ՀԱՄԱԿԱՐԳ՝ ԴՈՒՔ ԿՍՏԱՆԱՔ ՀԵՏԵՎՅԱԼ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

♦ Անվճար էլեկտրական հոսանք էներգիայի ամենամեծ վերականգնվող աղբյուրից
♦ 25 տարվա հոսանք ստանալու երաշխիք համաչափ նվազմամբ
♦ Անկախություն հոսանքի գնի թանկացումներից
♦ Պարզ համակարգ ցածր շահագործման ծախսերով
♦ Նվազեցված CO2 արտանետումներ