Calendrier

« August 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Qui est en ligne?

Nous avons 49 invités et aucun membre en ligne

2018-07-20

Վարդենիսում կազմակերպվեց վերականգնվող էներգիայի հնարավորություններին նվիրված ցուցահանդես

Էքսպո-2018


 

 

2018-07-19

Վարդենիսում կկազմակերպվի վերականգնվող էներգիայի հնարավորություններին նվիրված ցուցահանդես

 

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում հուլիսի 20-21-ին կկազմակերպվի վերականգնվող էներգետիկայի հնարավորություններին նվիրված ցուցահանդես, որին մանսակցելու հայտ են ներկայացրել այս ոլորտում մասնագիտացված «Շտիգեն», «Էկովիլ», «ՖրինԷներջի», «SolarEss» ընկերությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Արեւային էներգիայի ծրագրի» համակարգող, Սեւան- Գրենոբլ համագործակցության պատասխանատու Նելլի Ստեփանյանը, ցուցահանդեսը նվիրված է Վարդենիսում գործող «Արեգ» բարեգործական հիմնադրամի տարեդարձին: «Դեռևս 2015 թվականին Ֆրանսիայի Ռոման քաղաքի «Հայոց բարեկամական միությունը» նախաձեռնեց արեւային էներգիայի ոլորտում ծրագիր, որի նպատակն էր օգնել ընտանիքներին՝ օգտագործելու արեւային էներգիան, կատարել տնտեսումներ: Ծրագիրն ընդլայնելու եւ զարգացնելու նպատակով միության կողմից Ռոմանի քույր քաղաք Վարդենիսում 2017 թվականին հիմնվեց «Արեգ» հիմնադրամը, որը գործունեությունէ ծավալում վերականագնվող էներգիաների ոլորտում: Արեւային տեխնոլոգիաներն այս ձեւաչափով ներկայացնելն ունի մի քանի նպատակ` ի ցույց դնել արեւային էնեգետիկայի լուծումները, այն հասանելի դարձնել շահառուներին եւ պոտենցիալ գնորդներին, տեղում ստանալ պատվերներ, ապահովել արտադրողի եւ սպառողի կապը, ձևավորել մշակույթ՝ օգտագործելու մաքուր, կայուն, անվճար ռեսուրս հանդիսացող արեւային էներգիան: Այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար «Արեգ» հիմնադրամի շուրջ միավորվել են Գրենոբլի քաղաքապետարանը, Ռոման քաղաքի Հայոց բարեկամության միությունը, Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, «Լայոնս» ակումբը, Իզերի դեպարտամենտը, Օվերն Ռոն- Ալպ տարածաշրջանը: Հուլիսի 20-21- ին անցկացվող էքսպո- ցուցահանդեսի շրջանակներում մասնակից ընկերություններին տեղում տրվելու են պատվերներ: Շահառու ընտանիքներն ու հանրային կառույցներն իրենք են ընտրելու այն ընկերություններն, որոնց հետ աշխատելու են: «Արեգ»- ի կողմից հիշյալ ընկերություններին տրվելու են պատվերների ցանկն ու նախահաշիվները: Արդեն հստակեցված են պատվերների քանակը, պատվիրատուները: Այսպես` Ռոմանի Հայոց բարեկամության միության կողմից տրվելու է 20, Օվերն Ռոն Ալպ տարածաշրջանի հայկական ասոցիացիաների ֆեդերացիայի կողմից` 6, Լայոնս ակումբի կողմից` 8, Դրոմի դեպարտամենտի եւ«Արեգ» հիմնադրամի կողմից՝ 4-ական պատվեր»,-ներկայացրեց Նելլի Ստեփանյանը: 
Պատվերները ներառում են հոսանքի ֆոտովոլտային եւ ջրատաքացման համակարգեր: 
Նույն աղբյուրի համաձայն՝ «Արեգ»-ի մեկ տարվա գործունեության ընթացքում տեղադրվել է 43 արեւային ջրատաքացուցիչ Սեւան, Վարդենիս եւ Շուշի քաղաքներում, որից 5-ը նվիրատվություն է եղել Վարդենիս եւ Սեւան համայանքների մանկապարտեզներին: 
Վարդենիսում 3 տարվա ընթացքում տեղադրվել է 70 ջրատաքացուցիչ, եւ առկա դրական փորձը կարող է տարածվել ողջ մարզում: 
Էքսպո-ցուցահանդեսին մասնակցելու են Ֆրանսիայի դեսպանատան, գերատեսչությունների ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարներ: