Calendrier

« August 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Qui est en ligne?

Nous avons 48 invités et aucun membre en ligne

Ծրագրի գործընկերն ու ֆինանսական աջակիցը Ֆրանսիայի Ռոն-Ալպեր տարածաշրջանային խորհուրդն է, որին մեկ այլ հովանավորչական ծրագրով միացել է նաև Ռոման քաղաքի Հայկական Բարեկամական միությունը։ Այն ենթադրում է օգնել հայ ընտանիքներին ջերմային և ֆոտովոլտայիկ համակարգեր տեղադրել իրենց բնակարաններում, որը թույլ կտա մարդկանց ունենալ անվճար տաք ջուր և էլեկտրաէներգիա` պարզ համակարգ ցածր շահագործման ծախսերով։

1     Collaboration
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի և Գրենոբլի փոխքաղաքապետ Բերնար Մաքրեի միջև դեկտեմբերին կնքված Սևան-Գրենոբլ 2017-2019թթ համագործակցության նոր ուղենիշ հանդիսացող ապակենտրոնացված համագործակցության համաձայնագրի գործնական քայլերն արդեն տեսանելի են:Բացի առողջապահությունից, տուրիզմից ու ֆրանսերեն լեզվի ուսուցումից, երկու քույր քաղաքները համագործակցելու են նաև Վերականգնվող էներգիաների, կրթության և մշակույթի ոլորտներում:
2     Objectif
Ծրագրի գործընկերն ու ֆինանսական աջակիցը Ֆրանսիայի Ռոն-Ալպեր տարածաշրջանային խորհուրդն է, որին մեկ այլ հովանավորչական ծրագրով միացել է նաև Ռոման քաղաքի Հայկական Բարեկամական միությունը։ Այն ենթադրում է օգնել հայ ընտանիքներին ջերմային և ֆոտովոլտայիկ համակարգեր տեղադրել իրենց բնակարաններում, որը թույլ կտա մարդկանց ունենալ անվճար տաք ջուր և էլեկտրաէներգիա` պարզ համակարգ ցածր շահագործման ծախսերով։
3     Ecole professionnelle Sevan
Վերականգվող էներգիայի զարգացմանն ուղղված «Վերականգնողների վերականգնում» ծրագրի շրջանակում պաշտոնապես բացվեց ուսումնարանի տեխնիկական կենտրոնը։ Տեխնիկական կենտրոնի ստեղծումը դրական առաջընթաց կարձանագրի առաջին հերթին Սևանի տնտեսության զարգացման վրա։ Կբարձրանա ոչ միայն էներգետիկայի բնագավառում սովորողների մրցակցությունը, այլև աշխատաշուկան կհամալրվի նոր որակի մասնագետներով։
4     Collège d'état de Sevan
Սևանի պետական քոլեջը համագործակցում է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի Պաբլո Ներուդա և Լիոն քաղաքի Մարտինիեր Մոնպլեզիր լիցեյների հետ՝ արևային էներգիայի, միկրովերահսկիչների ծրագրավորման և ռոբոտոտեխնիկայի բնագավառներում: Իրագործվել են համատեղ ծրագրեր. ՍՊՔ-ում ստեղծվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած ռոբոտոտեխնիկայի և ավտոմատացված համակարգերի լաբորատորիա, տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ։